Հասարակություն Քաղաքականություն

Հեղափոխության առաջին զոհը Սամվել Ալեքսանյանն է

Загрузка...
393 просмотров

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. հազար խոշոր հարկատուների, հանրապետությունում ամենաշատ հարկ վճարողների ցանկը: Կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. հեղափոխական տարում հանրապետության ամենախոշոր հարկատուն եղել է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ վճարած 42 մլրդ 222.2 մլն դրամ ընդհանուր հարկերով: Նախորդ տարվա հետ համեմատություններ անցկացնելու, որոշակի զուգահեռներ տանելու նպատակով նշենք, որ 2017թ. հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 39 մլրդ 536.5 մլն դրամ հարկերով:

2018թ. երկրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (41 մլրդ 47 մլն դրամ): Հաջորդում են՝ «Գազպրոմ Արմենիան» (38 մլրդ 982 մլն), «ՍիՓիԷյս Օյլ Քորփորեյշնը» (18 մլրդ 403 մլն), «Գեոպրոմայնինգ Գոլդը» (16 մլրդ 819 մլն), «Ալեքս հոլդինգը» (16 մլրդ 191 մլն), «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (13 մլրդ 978 մլն), «Ֆիլիպ Մորիս Արմենիան» (13 մլրդ 624 մլն), «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը» (13 մլրդ 133 մլն), և տասնյակը եզրափակում է «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 12 մլրդ 249 մլն դրամ հարկերով:

2017թ. հարկային տարում երկրորդ խոշոր հարկատուն եղել է «Գրանդ տոբակոն» (34 մլրդ 751 մլն), այնուհետև՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (22 մլրդ 36 մլն), «Ալեքս հոլդինգը» (21 մլրդ 470 մլն), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (18 մլրդ 670 մլն), «Գեոպրոմայնինգ գոլդը» (13 մլրդ 457 մլն), «ՍիՓիԷյս Օյլ Քորփորեյշնը» (12 մլրդ 597 մլն), «Ֆլեշը» (12 մլրդ 459 մլն), «Ջեյ Թի Այ Արմենիան» (11 մլրդ 995 մլն) և «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ վճարած 11 մլրդ 644 մլն դրամի հարկերով:

2018թ. առաջին 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 239 մլրդ 721 մլն դրամի հարկեր: 2017թ.-ին սրանք վճարել են 198 մլրդ 800 մլն դրամի հարկեր: 2016թ.-ին առաջին տասը խոշոր հարկատուների կողմից վճարված ընդհանուր հարկերի գումարը կազմել է 175 մլրդ 905 մլն դրամ: Փաստորեն 2017թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ 10 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն ավելացել է գրեթե 23 մլրդ դրամով, 2018թ.-ին, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե 41 մլրդ դրամով:

Բայց… ինչպես երևում է վերևում բերված տվյալներից, տասը ամենախոշոր հարկատուներից 8-ը 2018թ.-ին էապես ավելացրել են իրենց հարկային մուտքերը պետական բյուջե: Մասնավորապես, միայն 22-23 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Եթե հանում ենք այս ցուցանիշը, ստացվում է, որ 2018թ.-ին հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ուղիղ այնքան գումար, որքան որ նախորդ տարում: Վճարած հարկերը ավելի քան 7.5 մլրդ դրամով ավելացրել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Շուրջ 6 մլրդ հարկ ավելի է վճարել «ՍիՓիԷյս Օյլ Քորփորեյշնը», 5 մլրդ՝ «Գեոպրոմայնինգ գոլդը», 2 մլրդ՝ «Ջեյ Թի Այ Արմենիան», 2 մլրդ՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիան», շուրջ 1.8 մլրդ՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը»:

Ինչպես արդեն նշվեց, խոշոր հարկատուների առաջին տասնյակից երկու ընկերություններ են, որոնց վճարած հարկերը նվազել են. «Ֆլեշի» պարագայում նվազումը կազմել է շուրջ 200 մլն դրամ, իսկ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերության մեկ տարվա ընթացքում վճարած հարկերի նվազման մակարդակը հասել է 5 մլրդ 280 մլն դրամի: Հանրապետության հարկատուների ցուցակում երևի թե սա ամենամեծ նահանջն է հարկային եկամուտների առումով, որ նախորդ տարվա համեմատությամբ կազմում է գրեթե 25%: Եվ դա այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում այս ընկերությունը միայն Երևան քաղաքում երեք նոր սիթի է բացել, ինչպես նաև երկու նոր տեքստիլ հզոր ընկերություններ է բացել ու արտադրության ծավալներն ընդարձակել:

Փաստորեն, ինչպես խոստանում էր հեղափոխությունը, արտոնյալներ չեն լինելու: Ահա և «հեղափոխության առաջին զոհը»՝ ի դեմս Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգի»:

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *