Հասարակություն Պատահարներ

Արագածոտնում 40-ամյա տղամարդը, ազգականի քաշած օղուց համտեսելով՝ փորձել է բռնաբարել նրա աղջկան

Загрузка...
498 просмотров

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Ստեփան Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 40-ամյա Ստեփանին մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության փորձի և տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական 34-138 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի նոյեմբերի 6-ին Ստեփանը մեքենայով մեկնել է հարևան գյուղ՝ իր ազգականի տուն: Ժամը 21-ի սահմաններում նա արդեն ազգականի տանն էր:

Ազգականի դուստրը՝ Վերան (անունը փոխված է) ննջարանում զրույցի է բռնվել Ստեփանի հետ: Վերջինս զրույցի ընթացքում, ըստ դատական ակտի, շոշափել է աղջկա մարմինը: Աղջկան դա դուր չի եկել, նա ձայնը բարձրացրել է: Դստեր ձայնից արթնացել է հյուրասենյակի բազմոցին քնած հայրը:

Ստեփանն ու Վերան ննջասենյակից գնացել են հյուրասենյակ: Աղջկա հայրը Ստեփանին առաջարկել է համտեսել իր քաշած օղուց: Միասին նստել են հաց ուտելու:

Այդ ընթացքում Վերան հորն ասել է, թե Ստեփանը գնում է Մեծամոր, այնտեղից՝ Երևան, խնդրել է, որ հայրը թույլ տա՝ ինքն էլ գնա Ստեփանի հետ: Հայրը թույլ չի տվել:

Բայց աղջիկը հորը չի լսել, գաղտնի զանգել է Ստեփանին ու պայմանավորվել է հետը, ապա տանից թաքուն դուրս է եկել ու հորից գաղտնի գյուղամիջում նստել է Ստեփանի մեքենան: Նրանք երկրորդական, հողածածկ ճանապարհով ուղևորվել են դեպի Մեծամոր:

Ճանապարհին Ստեփանի մեքենայի անվադողը շարքից դուրս է եկել, մեքենան վարել հնարավոր չի եղել:

Վերան մեքենայի մեջ՝ ամայի վայրում մենակ է մնացել Ստեփանի հետ: Վերջինս համբուրել է աղջկան, նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձեր է կատարել, բայց աղջիկն անընդհատ դիմադրել է:

Ըստ դատական ակտի՝ աղջկա դիմադրությունը կոտրելու համար Ստեփանը ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին, դեմքին, բռունցքով հարվածել է աչքին ու քթին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ՝ քթոսկրի կոտրվածքի, արյունազեղումների ու սալջարդ վերքերի ձևով:

Այնուամենայնիվ, Վերան դիմադրել է, կարողացել է հետ հրել Ստեփանին, տեղափոխվել է մեքենայի սրահի հետին մասում դրված պարկերի վրա: Ստեփանը շարունակել է բռնաբարությունը ավարտին հասցնելու գործողությունները՝ հանել է աղջկա շորերի մի մասը… Վերան կարողացել է հրել Ստեփանին, ազատվել նրանից ու մեքենայից դուրս գալով՝ դիմել փախուստի՝ թույլ չտալով, որ Ստեփանն ավարտին հասցնի հանցավոր դիտավորությունը:

Բացի այդ, ըստ դատական ակտի՝ Ստեփանը վազել, բռնել է փախչող աղջկան, քարշ է տվել գետնի վրայով, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ արյունազեղումներ, քերծվածքներ…

Այս գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ստեփան Ս.-ն դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթները: Մեղադրող դատախազը չի առարկել:

Դատարանն արձանագրել է, որ Ստեփան Ս.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվելիք պատիժը մեղսագրված արարքների համար չի կարող գերազանցել 4 տարի 6 ամիս ազատազրկումը: Բացի այդ՝ Ստեփանի խնամքին են 3 անչափահաս երեխաները, երկու աղջիկ և մեկ տղա՝ 15, 13 և 5 տարեկան…

Ստեփան Ս.-ն նախկինում դատված չի եղել, նրա նկատմամբ նախկինում որևէ անգամ համներում չի կիրառվել…

Դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթների կիրառմամբ դադարեցրել է Ստեփան Ս.-ի քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը:

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *