Հասարակություն Պատահարներ

Ընտանիքի «բարեկամը» Կիևում կացնահարել է հայ ընկերոջը, մասնատված մարմնամասերը շաղ տվել քաղաքով, իսկ Երևանում սպանել է այդ ընկերոջ մորը

Загрузка...
876 просмотров

1999 թվականի դեկտեմբերի 10-ին Արմավիրի մարզի մի բնակիչ Երևանի Կենտրոնի ոստիկանություն դիմեց ու հայտարարեց, թե իր բարեկամուհի Սվետլանայից տեղեկություն չունի: Քիչ առաջ գնացել է նրա տուն, բայց դուռը բացող չի եղել: Մարդը ենթադրում էր, թե դուռը ներսից է կողպված, հետևաբար՝ լուրջ պատճառ կար անհանգստանալու համար:

Օպերատիվ խումբը մեկնեց Երևանի Հանրապետության փողոցում գտնվող բնակարան: Մուտքի դուռը իրավապահների առաջ էլ չբացվեց:

Հարևանները հաստատեցին, որ մի քանի օր է՝ հարևանուհուն չեն տեսել: Զննությունից պարզ դարձավ, որ բանալին, իրոք, ներսից կողպեքի մեջ է: Հրավիրվեցին փորձագետներ, դատախազության աշխատակիցներ: Բնակարանի դուռը բացվեց…

Տանտիրուհու դին ընկած էր հատակին, տունն ամբողջությամբ տակնուվրա էր արված: Դիակի վրա ակնհայտ էին բռնության հետքերը…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ 50-ամյա Սվետլանային սպանել էին դեկտեմբերի 9-ին:

Սկսվեց սպանության բացահայտման աշխատանքը:

Տարբեր վարկածներ առաջադրվեցին, ուսումնասիրվեցին նաև բնակարանում եղած լուսանկարները՝ տանտիրուհու հետ շփվողների շրջանակը պարզելու համար:

Ընտանեկան լուսանկարներից մի քանիսում երիտասարդ ամուսիններ էին՝ Սվետլանայի տան ջերմ, բարեկամական մթնոլորտում լուսանկարված:

Ճշտվեց ամուսինների ինքնությունը՝ Արթուր Մ.-ն էր՝ կնոջ հետ: Նրանք Սվետլանայի ու վերջինիս որդու հետ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ էին: 4 տարի առաջ Արթուրի դուստրը դաշնամուր էր պարապել Սվետլանայի մոտ, այդ ժամանակից ընտանիքներով մտերմացել էին:

Հենց սկզբից իրավապահները փորձում էին ճշտել նաև Սվետլանայի որդու՝ Գևորգի գտնվելու վայրը: Պարզվեց՝ նա դեռ նոյեմբերի 19-ին մեկնել էր Կիև, այնտեղից էլ պիտի որ մեկներ Լեհաստան: Գևորգին Կիևում գտնելու բոլոր փորձերն ապարդյուն անցան: Ենթադրեցին, թե նա արդեն գտնվում է Լեհաստանում:

Իրավապահների ուշադրությունը գրավեց մի հեռախոսահամար, որը Սվետլանայի հեռախոսի վրա էր գրված: Պարզվեց՝ Կիևի հեռախոսահամար է: Ճշտեցին՝ ում համարն է, պարզվեց՝ վերոհիշյալ Արթուր Մ.-ի կնոջ ծնողների՝ Կիևում գտնվող տան համարն է:

Իրավապահների հետագա աշխատանքի ընթացքում պարզվեց, որ Սվետլանայի որդի Գևորգը Կիևում հյուրընկալվել էր հենց Արթուր Մ.-ի աներոջ տանը: Այնտեղ էին գտնվում նաև Արթուրի կինն ու երեխաները: Սակայն Գևորգի գտնվելու վայրը պարզել այդպես էլ չէր հաջողվում:

Մինչ ուկրաինացի իրավապահներն աշխատում էին Գևորգի հետքի վրա ընկնել, Երևանում կատարված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում մի վարկած սկսեց աստիճանաբար հիմնավորվել՝ Սվետլանայի սպանության մեջ Արթուր Մ.-ի մատը խառն էր…

Վերջին շրջանում նրա ֆինանսական վիճակը վատացել էր, մեծ պարտքեր էին կուտակվել: Նա «ֆիկտիվ» բաժանվել էր կնոջից, վերջինս երեխաների հետ նույնիսկ մի քանի ամիս բնակվել էր Սվետլանայի բնակարանում, հետո մեկնել էր Կիև՝ ծնողների մոտ: Սվետլանայի որդի Գևորգը Արթուր Մ.-ին պարտքով 10 հազար դոլար էր տվել, որ նա կարողանա նեղ վիճակից դուրս գալ…

Երևանյան սպանությունը դեռ լիովին բացահայտված անվանել չէր կարելի, երբ Կիևի իրավապահները հայ գործընկերներին տեղեկացրին՝ կասկածներ կան, որ նոյեմբերի 30-ին Գևորգը Կիևում սպանվել է այն տանը, որտեղ հյուրընկալված էր…

Օրեր անց Գևորգի սպանությունը բացահայտվեց: Գևորգը սպանվել էր գիշերը, անկողնում՝ քնած հյուրին անկողնում կացնահարել էր Արթուր Մ.-ն… Այնուհետև նույն կացնով նա մասնատել էր դիակը, մարմնամասերը նետել էր Կիևի տարբեր թաղամասերում: Այդ մարմնամասերը ավելի վաղ էին հայտնաբերվել, բայց դիակի ինքնությունը ճշտել չէր հաջողվել:

Դեկտեմբերի 14-ին Կիևի կինոթատրոններից մեկի կանանց զուգարանում գտնվել էր մասնատված դիակի գլուխը: Հայ իրավապահների հետ գործակցող ուկրաինացիներն ի վերջո ճշտել էին դիակի ինքնությունը՝ Գևորգն էր՝ Երևանում դեկտեմբերի 9-ին սպանված Սվետլանայի որդին:

Սվետլանան սպանվել էր որդու սպանությունից 9 օր հետո: Եվ ամենասարսափելին այն է, որ Սվետլանային ու որդուն սպանող ձեռքերը նույնն էին՝ Արթուր Մ.-ն էր՝ ահա թե ինչ բացահայտվեց…

Կիևում՝ Արթուրի աներոջ տանը սկզբում սպանության հետք հայտնաբերել չհաջողվեց: Տունը խնամքով մաքրված էր: Սակայն օրեր անց հայտնաբերվեց սպանությունից հետո այդ տանից հանված մահճակալը՝ արյան բազմաթիվ հետքերով…

Գևորգի սպանությունից, դիակի մասնատումից ու մարմնամասերը Կիևով մեկ շաղ տալուց հետո Արթուրը վերադարձել էր Երևան՝ Կիևում թողնելով կնոջն ու երեխաներին:

Երևան հասնելով՝ նա զանգեց Սվետլանային: 1999 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արթուրն այցելեց Սվետլանային՝ հետը տանելով 3 շիշ շամպայն: Սվետլանան ուրախությամբ ընդունեց Արթուրին, ջերմ զրուցեց հետը, հյուրասիրեց: Մայրը չգիտեր, որ հյուրասիրում է որդուն սպանողին… Բայց հարմար պահն ընտրելով՝ Արթուրը շամպայնի շշով հարվածեց Սվետլանայի գլխին, վայր գցեց նրան, հետո սկսեց հարվածել ջեռուցման ծանր մարտկոցով…

Սվետլանային սպանելուց հետո Արթուր Մ.-ն տունը տակնուվրա արեց՝ գումար ու ոսկեղեն գտնելու համար…

1999 թվականի դեկտեմբերի 16-ին Բագրատաշենի մաքսակետով զենք-զինամթերք տեղափոխելու, Հայաստանի սահմանը հատելու պահին ԱԱԾ աշխատակիցների կողմից Արթուր Մ.-ն ձերբակալվեց: Մի քանի օր անց նա խոստովանեց կատարած սպանությունները…

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *