Աշխարհում Հասարակություն Մշակույթ Պոզիտիվ

Մաթեմատիկոսը հաշվարկել է Երրորդ համաշխարհային պատերազմի ամսաթիվը

Загрузка...
5 892 просмотров

ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի մաթեմատիկոս Ահարոն Քլաուզեթը վերլուծել է ռազմական բախումների վերաբերյալ պատմական տվյալները և հաշվարկել է երրորդ համաշխարհային պատերազմի ժամկետները։ Այս մասին հաղորդում է Science Advances պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ գիտնականը պարզել է, որ պատմության մեջ երկարատև հրադադարի փուլերին հաջորդում են «մեծ բռնության» փուլերը։

«Այսպիսով, պատերազմների պատմական օրինաչափությունները ենթադրում են, որ երկարատև խաղաղությունը իրականում զգալիորեն ավելի փխրուն է, քան կարծում են նրանք, ովքեր վերջին ժամանակներս ջանքեր են գործադրում, որպեսզի մեխանիզմներ գտնեն, որոնք կնվազեցնեն միջպետական հակամարտությունների հավանականությունը»,– Քլաուզեթի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Գիտնականը վերլուծել է 1823-2003 թվականների ընթացքում պետությունների միջև տեղի ունեցած զինված բախումները։ Այս ժամանակահատվածում տարբեր երկրների միջև 95 խոշոր բախում է եղել ։ Ընդ որում՝ 1940-ից 2003 թվականը դրանցից միայն հինգն է տեղի ունեցել։

Մշակված համակարգչային ծրագրի շնորհիվ մաթեմատիկոսը պարզել է, որ խոշոր ռազմական բախում կարող է տեղի ունենալ մոտավորապես մինչև 2150 թվականը։ Ընդ որում, նա ընդգծում է, որ այս պատերազմը պատմության մեջ ամենասարսափելին է լինելու։

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *